Ծրագրի մասին

Սկիզբ » Ծրագրի մասին

Լյուդվիգ Խաչատրյանի հեղինակած "Ընտրական իրավունքն ու ընտրակեղծիքները" (ISBN 978-9939-53-733-7) գրքում ներկայացված` "ընտրական թվերի համադրության և քվեների բաշխման հարաբերակցության հնարավոր փոփոխության ճշգրիտ հաշվարկի և ընտրակեղծիքներից անկախ, արդար բաշխվող քվեների քանակն ու պատկանելիությունը որոշելու մեթոդների" հիման վրա նախապատրաստված և գործարկվող էլեկտրոնային մոնիտորինգի ծրագրի միջոցով` հնարավորություն է տրվում յուրաքանչյուր ընտրողին ընտրական ցուցակներում, ըստ տարիքի հասցեների գրանցված անձանց տեսնելու, ստուգելու ցուցակները ճշտելու, իրականացվում է հանրաքվեի արդարության չափի գնահատման, քվեարկության գործընթացի և քվեարկության արդյունքների ճիշտ և մաքուր հաշվարկների վերահսկողություն, քվեարկության արդյունքները ճշգրիտ ու արագ գնահատելու, և ընտրական գործառույթների արագ վերլուծություններ:

Իրականացվում է ընտրողների քվեարկության մասնակցության և  ընտրությունների արդյունքների մաթեմատիկական լիարժեք վերլուծական հաշվարկներ, նաև պաշտոնական հրապարակվող տվյալների հիման վրա: Այն կիրականացվի մարզերի, ընտրատարածքների, բնակավայրերի, տեղամասերի, ընտրողների քվեների, ծրագրում լրացվող բազաների և մասնակցության, քվեների տվյալների լրացվող աղյուսակների, ընտրական թվերի, համադրության արդյունքում:

Քվեարկության օրվա ընթացքում, ըստ տեղամասերի, կստուգվի ֆիզիկապես հնարավորից ավել մասնակցությունն ու կառանձնացվի համապատասխան տեղամասերը:

Անմիջապես կհաշվարկվի և ցույց կտրվի քվեարկության արդյունքներն ու համեմատական վերլուծական տվյալները:

Կբացահայտվի ու կառանձնացվի օրենսդրության պահանջներից և ընտրական ընթացակարգի պայմաններից շեղումներով, անճշտություններով, լցոնումներով, ինչպես նաև ընտրողների, քվեաթերթիկների, ծրարների, մասնակցության, քվեների թվերի և մյուս բոլոր ընտրական թվերի իրար մեջ անհամապատասխանություններ պարունակող տեղամասերը, այսինքն` ընտրակեղծիքներով տեղամասերը:

Ցույց կտրվի ընտրակեղծիքների ազդեցության չափը քվեարկության արդյունքների վրա, որի հիման վրա կներկայացվի ընտրությունների առավել հնարավոր իրական արդյունքները:

Ծրագիրը կգործի հանրաքվեի, ընտրական իրավունքի և ընտրական օրենսդրություններում կիրառվող մեթոդների պահանջներին համապատասխան:

Էլեկտրոնային մոնիտորինգի արդյունքները, համապատասխան դիագրամներով, աղյուսակներով, արագ կհրապարակվեն Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի վեբ կայքում:








« Վերադարձ