ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԸՆՏՐԱԿԱՆ ԹՎԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
Սկիզբ » ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԸՆՏՐԱԿԱՆ ԹՎԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԸՆՏՐԱԿԱՆ ԹՎԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
Գ Լ ՈՒ Խ 1 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 2. Ընդհանուր ընտրական իրավունքը
1. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն ընտրության օրը (այսուհետ` քվեարկության օրը) 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
Հոդված 8. Ընտրությունների հրապարակայնությունը
հոդվածի 7-րդ մաս
9. Քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովները պարտավոր են մինչև ժամը 11.30-ը, 14.30-ը, 17.30-ը և 20.30-ը տարածքային ընտրական հանձնաժողով հաղորդել համապատասխանաբար մինչև ժամը 11.00-ն, 14.00-ն, 17.00-ն և 20.00-ն տվյալ ընտրական տեղամասում քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը: Տարածքային ընտրական հանձնաժողովներն այդ տվյալները նույն պարբերականությամբ ամփոփում, հրապարակում և հաղորդում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ՝ քվեարկության օրը` ժամը 9.00-ին, տեղեկություններ է հրապարակում ընտրությունների ընթացքի մասին, իսկ ժամը 12.00-ից սկսած` մինչև ժամը 21.00-ն, երեքժամյա պարբերականությամբ, ըստ ընտրական տարածքների, մարզկենտրոնների և ընտրական տարածքի` 10 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների և Երևան քաղաքի, հրապարակում է տեղեկություններ՝ մինչև նախորդ ժամը քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ: Քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի մասին տեղեկությունների հրապարակումից հետո դրանք, ըստ ընտրական տեղամասերի, տեղադրվում են հանձնաժողովի համացանցային կայքում:
Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն մասով նշված տվյալները հրապարակում է հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նստավայրից:
հոդվածի 10-րդ, 11.1-րդ, 12-րդ մասեր
11.1. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ կառավարության սահմանած կարգով անցկացված մրցույթի արդյունքում ընտրված մասնագիտացված կազմակերպությանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլատրում է իրականացնել բոլոր ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի եւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում եւ միաժամանակյա համացանցային հեռարձակում՝ ուղիղ ժամանակային ռեժիմում՝ հատուկ ստեղծված կայքի (կայքերի) միջոցով:
Տեսանկարահանումը պետք է իրականացվի անշարժ տեսախցիկների միջոցով: Տեսախցիկների տեսադաշտում պետք է լինեն քվեատուփը, տեղամասային կենտրոնն ու դրա մուտքը՝ մինչեւ 50 մետր շառավղով, ինչպես նաեւ ընտրողների գրանցման, քվեարկության ծրարների ու քվեաթերթիկների հատկացման եւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացները: Տեսանկարահանումը եւ համացանցային հեռարձակումը պետք է իրականացվեն սույն օրենսգրքով սահմանված՝ քվեարկության գաղտնիության սկզբունքի պահպանմամբ:
Տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողը եւ ընտրական հանձնաժողովները պարտավոր են աջակցել մասնագիտացված կազմակերպությանը տեսանկարահանման եւ համացանցային հեռարձակման գործընթացը կազմակերպելու հարցում, սակայն պատասխանատվություն չեն կրում գործընթացի կազմակերպման եւ դրա որակի համար:
Մասնագիտացված կազմակերպությունն ընտրական տեղամասում իրականացված տեսանկարահանված նյութերից պատճեններ՝ գրավոր դիմումի հիման վրա, տրամադրում է ընտրական հանձնաժողովներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին եւ դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպություններին՝ պատճենահանման ինքնարժեքի վճարման պայմանով: Դիմումը կարող է ներկայացվել մինչեւ Ազգային ժողով ընտրվելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` մինչեւ սահմանադրական դատարանի որոշում ընդունելը: Դիմումը պետք է ներառի այն ընտրական տեղամասի համարը, որի տեսանկարահանված նյութերից պահանջվում է պատճենը, եւ դիմումի հետ պետք է ներկայացվի մասնագիտացված կազմակերպության կողմից սահմանված պահանջները բավարարող էլեկտրոնային կրիչ:
Տեսանկարահանված նյութերն արխիվացնում է մասնագիտացված կազմակերպությունը եւ պահպանում ընտրական փաստաթղթերի պահպանման համար սահմանված կարգով:
12. Զորամասերում հաշվառված ընտրողների թիվը, ինչպես ընդհանուր, այնպես էլ ըստ ընտրական տեղամասերի, այն ընտրական տեղամասերի համարները և գտնվելու վայրերը, որտեղ քվեարկում են զորամասերում կազմվող ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողները, զորամասերում կազմվող ընտրողների ցուցակները հրապարակման ենթակա չեն, դրանցից քաղվածքներ չեն կատարվում:
Գ Լ ՈՒ Խ 2 ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ
Հոդված 9. Ընտրողների ռեգիստրը վարելը, ընտրողների ցուցակները կազմելը
Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողները, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեցող՝ քաղաքացիություն չունեցող ընտրողները Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում չեն ընդգրկվում, որը չի սահմանափակում նրանց ընտրելու իրավունքը:
4. Լիազոր մարմինը տարին 2 անգամ՝ հունիսին և նոյեմբերին (առաջին մեկ շաբաթվա ընթացքում), Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը` ըստ համայնքների, իսկ Ազգային ժողովի ընտրությունների դեպքում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 41 օր առաջ և 5 օր առաջ՝ նաև ըստ ընտրական տեղամասերի, էլեկտրոնային տարբերակով ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ հանձնաժողովի համացանցային կայքում որոնման հնարավորությամբ տեղադրելու համար: Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի մշտական և անբաժանելի մասն է:
Հոդված 11. Ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջները
հոդվածի 1, 2, 3 մասեր
1. Ընտրողների ցուցակները կազմվում են ըստ ընտրողների հաշվառման վայրի հասցեների: Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ տեղամասի ընտրողների ցուցակում համարակալման շարունակականությամբ ըստ առանձին բաժինների ներառվում են նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների, հաշվառում չունեցող ընտրողների, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների ցուցակները:
2. Տեղամասային կենտրոնում փակցվող ընտրողների ցուցակում նշվում են մարզի (Երևանի) անվանումը, ընտրական տարածքի համարը, ընտրական տեղամասի հերթական համարը, համայնքի (վարչական շրջանի) անվանումը, իսկ առանձին սյունակներում՝ ընտրողի՝
1) հերթական համարը տվյալ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում.
2) ազգանունը, անունը, հայրանունը (հայրանունը` համապատասխան հաշվառման փաստաթղթերում առկայության դեպքում).
3) ծննդյան ամսաթիվը.
4) հաշվառման վայրի հասցեն, Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողների դեպքում` քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն:
3. Տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից գործածվող ընտրողների ցուցակներում սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված համարակալումը կատարվում է ըստ ընտրական տեղամասերի, ընտրողների ցուցակների յուրաքանչյուր թերթի վրա նշվում է նաև ընտրական տեղամասի համարը:
Սույն մասում նշված ընտրողների ցուցակներում նախատեսվում է ևս 4 սյունակ`
1) ընտրողի անձը հաստատող փաստաթղթի տվյալների համար.
2) ընտրողի ստորագրության համար.
3) ընտրողների գրանցման համար պատասխանատու հանձնաժողովի անդամի անհատական կնիքի համար.
4) լրացուցիչ նշումների համար: Ընտրողների ցուցակում լրացուցիչ նշումներ կատարվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած դեպքերում և կարգով: 4. Ընտրողների ցուցակները կազմվում են մատյանի ձևով և էջակալվում մինչև 1 000 ընտրողի քանակով, բայց այն հաշվարկով, որ 1 000-ից ավելի ընտրող ունեցող ընտրական տեղամասին հատկացվող ընտրողների ցուցակների յուրաքանչյուր մատյան ընդգրկի մոտավորապես հավասար թվով ընտրողների տվյալներ: Ընտրողների ցուցակի յուրաքանչյուր էջում կարող են նշվել առավելագույնը 20 ընտրողի վերաբերյալ տվյալներ:
հոդվածի 5, 6, 7, 8 մասեր
6. Ընտրողների ցուցակները լիազոր մարմնի կողմից կազմվում են նաև էլեկտրոնային եղանակով, հատուկ ծրագրային ապահովմամբ: Էլեկտրոնային ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ձևաչափով և կարգով նախապես ներբեռնվում են համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովին տրամադրվող ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորման մեջ (այսուհետ՝ տեխնիկական սարքավորում) և պարունակում են`
1) ընտրողի ազգանունը, անունը, հայրանունը (հայրանունը` համապատասխան հաշվառման փաստաթղթերում առկայության դեպքում).
2) այն ընտրական տեղամասի համարը, որի ցուցակում է ընդգրկված ընտրողը.
3) ընտրողի հերթական համարը համապատասխան ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում.
4) ընտրողի ծննդյան ամսաթիվը.
5) ընտրողի հաշվառման վայրի հասցեն, Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողների դեպքում` քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն.
6) ընտրողի նույնականացման քարտի, կենսաչափական անձնագրի և ոչ կենսաչափական անձնագրի համարը (եթե ընտրողն ունի անձը հաստատող համապատասխան փաստաթղթեր): Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ քաղաքացիություն չունեցող ընտրողի՝ սույն օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասով նշված անձը հաստատող փաստաթղթի համարը.
7) տվյալ տարածքի ընտրողների համար` նաև թվային շտեմարանում առկա լուսանկարը (եթե ընտրողը ստացել է նույնականացման քարտ կամ կենսաչափական անձնագիր կամ ոչ կենսաչափական անձնագիրը ստացել է 2008 թվականի հունվարի 1-ից հետո):
7. Զորամասում, քրեակատարողական հիմնարկում և ձերբակալված անձանց պահելու վայրում կազմվող ընտրողների ցուցակները կազմում, էջակալում, ցուցակների յուրաքանչյուր էջ ստորագրում և կնքում են համապատասխանաբար զորամասի հրամանատարը, քրեակատարողական հիմնարկի պետը և ձերբակալված անձանց պահելու վայրի ղեկավարը: Սույն մասում նշված ընտրողների ցուցակներն էլեկտրոնային եղանակով չեն կազմվում և չեն ներբեռնվում տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրամադրվող տեխնիկական սարքավորման մեջ:
8. Ստացիոնար բուժման մեջ գտնվող ընտրողների լրացուցիչ ցուցակներն էլեկտրոնային եղանակով չեն կազմվում և չեն ներբեռնվում տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրամադրվող տեխնիկական սարքավորման մեջ:
Հոդված 13. Ընտրողների ցուցակների մատչելիությունը
3. Տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողը քվեարկության օրվանից 40 օր առաջ ընտրողների ցուցակը փակցնում է տեղամասային կենտրոնում՝ բոլորի համար տեսանելի տեղում:
4. Ընտրողների ցուցակի, այդ թվում` ստացիոնար բուժման մեջ գտնվող անձանց լրացուցիչ ցուցակի օրինակը քվեարկության օրվանից 2 օր առաջ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը փակցնում է տեղամասային կենտրոնում՝ բոլորի համար տեսանելի տեղում: Այս ցուցակները տեղամասային կենտրոնում մնում են փակցված մինչև քվեարկությանը հաջորդող յոթերորդ օրը:
Հոդված 15. Քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակը
3. Ընտրական տեղամասը կազմավորման պահին չպետք է ունենա ավելի քան 2 000 ընտրող: Սույն մասով սահմանված թիվը կարող է փոփոխվել ընտրողների ցուցակների ճշգրտման և սույն օրենսգրքի 10-րդ հոդվածով նախատեսված դեպքերում:
ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ: ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
Գ Լ ՈՒ Խ 10 ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 56. Քվեարկության տեղը և ժամանակը
Հոդված 58. Քվեարկության խցիկները
1. Քվեարկության համար հատկացվում են խցիկներ` յուրաքանչյուր 750 ընտրողի հաշվարկով առնվազն մեկ խցիկ:
Հոդված 59. Քվեաթերթիկը, քվեարկության ծրարը, ինքնասոսնձվող դրոշմանիշը
2. Քվեարկության ծրարը պատրաստվում է անթափանց թղթից: Քվեարկության ծրարի ձևը և չափերը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այնպես, որ հնարավորություն ընձեռվի ծրարում գտնվող քվեաթերթիկի վրա փակցնելու ինքնասոսնձվող դրոշմանիշ:
3. Ինքնասոսնձվող դրոշմանիշը պաշտպանիչ շերտերով տպարանային եղանակով պատրաստված դրոշմանիշ է, որի վրա նշված են ընտրության անվանման հապավումը, քվեարկության ամսաթիվը և ընտրական տեղամասի համարը: Ինքնասոսնձվող դրոշմանիշը ենթակա է հատուկ հաշվառման:
5. Ինքնասոսնձվող դրոշմանիշերը տպագրվում են յուրաքանչյուր տեղամասի համար ընտրական տեղամասում ընտրողների թիվը կլորացված դեպի վեր՝ մինչև մոտակա հարյուրյակը
6. Ընտրությունների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովներին քվեաթերթիկները, քվեարկության ծրարները հատկացվում են քվեարկության նախորդ օրը` ընտրական տեղամասում ընտրողների թվի մինչև 5 տոկոս ավելի քանակով, բայց ոչ պակաս, քան ընտրողների թվից 10-ով ավելին:
Հոդված 60. Կնիքը, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի անհատական կնիքը, քվեատուփը, տեխնիկական սարքավորումները
Տեխնիկական սարքավորումը պետք է պարունակի ընտրողների էլեկտրոնային ցուցակը: Տեխնիկական սարքավորումը պետք է ունենա քվեարկության մասնակիցներին հաշվառելու, կրկնակի գրանցումը բացառելու և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած այլ ծրագրային հագեցվածություն: Տեխնիկական սարքավորման ծրագրային ապահովումը Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությունից առնվազն 30 օր առաջ պետք է հասանելի լինի ընտրություններին մասնակցող կուսակցությունների ներկայացուցիչներին` տեխնիկական վերստուգում իրականացնելու համար: Ընտրողների էլեկտրոնային ցուցակի նախապատրաստումը տեխնիկական սարքավորման մեջ տեղադրելու համար ենթակա է վերահսկման Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների ներկայացուցիչների կողմից: Տեխնիկական վերստուգումը և էլեկտրոնային ցուցակի նախապատրաստման վերահսկողությունը կազմակերպվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:
Հոդված 64. Տեղամասային ընտրական հանձնաժողովի գործողությունները քվեարկությունից առաջ
1) ընտրողներին գրանցող հանձնաժողովի անդամներին՝ մինչև 1 000 ընտրողի հաշվարկով առնվազն մեկ անդամի.
2) քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնող հանձնաժողովի անդամներին՝ մինչև 1 000 ընտրողի հաշվարկով առնվազն մեկ անդամի․
3) ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնող և քվեատուփի համար պատասխանատու առնվազն մեկ անդամի.
4) շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող առնվազն մեկ անդամի, եթե տվյալ տեղամասային ընտրական հանձնաժողովը պետք է կազմակերպի շրջիկ արկղով քվեարկություն.
5) տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների` 2 ժամը մեկ պարբերականությամբ գործառույթների հերթափոխը:
Հոդված 66. Ընտրողի ինքնությունն ստուգելը, ընտրողների գրանցումը
Հոդված 67. Քվեարկությունը
2. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեաթերթիկների և քվեարկության ծրարների տրամադրման համար պատասխանատու հանձնաժողովի անդամն ընտրողին տրամադրում է ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության մեկական քվեաթերթիկ և քվեարկության մեկ ծրար:
Ընտրողը չի կարող հրաժարվել բոլոր քվեաթերթիկներն ստանալուց:
Ընտրողն անցնում է քվեարկության խցիկ՝ քվեարկելու:
3. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրողն ընտրություններին մասնակցող կուսակցություններից որևէ մեկին ընտրում է այդ կուսակցության քվեաթերթիկը քվեարկության ծրարի մեջ դնելու միջոցով: Տարածքային ընտրական ցուցակի թեկնածուներից որևէ մեկին ընտրելու դեպքում ընտրողն իր ընտրած կուսակցության քվեաթերթիկի երկրորդ էջում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ձևով միատեսակ նշում է կատարում այն թեկնածուի անվան դիմացի քառանկյունում, որին կողմ է քվեարկում: Քվեաթերթիկը քվեարկության ծրարի մեջ դրվում է առանց ծալելու: Չօգտագործված քվեաթերթիկները գցվում են քվեարկության խցիկում տեղադրված առանձին տուփի մեջ:
7. Քվեարկելուց անմիջապես հետո ընտրողը մոտենում է քվեատուփի մոտ ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնող և քվեատուփի համար պատասխանատու անդամին և նրան է հանձնում քվեարկության կտրոնը: Հանձնաժողովի անդամն ստուգում է կտրոնը, իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի այլ անդամի կամ վստահված անձի պահանջով կարող է ստուգել նաև ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը: Հանձնաժողովի անդամն առանց քվեարկության ծրարն ընտրողից վերցնելու քվեարկության ծրարի կտրվածքի միջով քվեաթերթիկին է փակցնում ինքնասոսնձվող դրոշմանիշը, որից հետո բացում է քվեատուփի ճեղքը և ընտրողին հնարավորություն է ընձեռում քվեարկության ծրարը գցելու քվեատուփի մեջ:
Եթե ընտրողը չի ներկայացնում քվեարկության կտրոն, ապա ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնող և քվեատուփի համար պատասխանատու անդամը տեղեկացնում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին, որն ընտրողից վերցնում է քվեարկության ծրարը, անհապաղ մարում է՝ առանց ծրարի պարունակությունն ստուգելու:
8. Եթե քվեարկության ընթացքում ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնող և քվեատուփի համար պատասխանատու անդամին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշերը սպառվել են, ապա տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը նրան նոր ինքնասոսնձվող դրոշմանիշերի հերթական խմբաքանակն է հանձնում նրանից քվեարկության կտրոնները ստանալուց հետո: Քվեարկության կտրոնները հաշվվում են, և թիվը արձանագրվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:
Ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնող և քվեատուփի համար պատասխանատու անդամը իր հերթափոխի ավարտին, ինչպես նաև քվեարկության ավարտին հանձնաժողովի նախագահին է հանձնում չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերը և ընտրողներից ստացած քվեարկության կտրոնները: Քվեարկության կտրոնները և չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերը հաշվվում են, և թվերը արձանագրվում տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:
Գ Լ ՈՒ Խ 12 ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԵՎ ԱՂՅՈՒՍԱԿԱՎՈՐԵԼՈՒ, ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 68. Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն ամփոփելու կարգը
2.
2) ընտրողների ցուցակում ընտրողների ստորագրությունների հիման վրա հաշվում է քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը:
Առկայության դեպքում առանձին հաշվում է նաև`
ա. քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված լրացուցիչ ցուցակում առկա ստորագրությունների թիվը,
բ. շրջիկ արկղով քվեարկությանը մասնակցած ընտրողների լրացուցիչ ցուցակներում առկա ստորագրությունների թիվը:
Այդ թվերը հրապարակվում և արձանագրվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:
Հանձնաժողովի նախագահը գրանցամատյանում արձանագրված` ընտրական տեղամասում քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը կապի հնարավոր միջոցներով անհապաղ հայտնում է տարածքային ընտրական հանձնաժողով.
3) եթե տեխնիկական սարքավորումն անխափան աշխատել է քվեարկության ընթացքում, ապա Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ տեխնիկական սարքավորման միջոցով տպում է տեղեկանք, որում նշվում են տարածքային ընտրական հանձնաժողովի եւ ընտրական տեղամասի համարները, տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների հերթական համարը համապատասխան ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում: Տեղեկանքը պետք է պարունակի նշում այն ընտրողների վերաբերյալ, որոնց գրանցումն իրականացվել է անձը հաստատող փաստաթղթի տվյալները ստեղնաշարով տեխնիկական սարքավորման մեջ ներմուծելու միջոցով:
Տեղեկանքը տպելու անհնարինության դեպքում այդ մասին համապատասխան գրառում է կատարվում գրանցամատյանում:
Տեղեկանքի մեկ օրինակը, ստորագրված տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից եւ կնքված հանձնաժողովի կնիքով, տեղադրվում է պարկում:
Տեղեկանքի մեկական օրինակ, ստորագրված տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից եւ կնքված հանձնաժողովի կնիքով, ըստ պահանջի տրամադրվում է ամփոփման նիստին ներկա գտնվող թեկնածուներին, դիտորդներին եւ ընտրություններին մասնակցող կուսակցության մեկական վստահված անձի:
Ընտրողների ցուցակները (բացառությամբ զորամասում, քրեակատարողական հիմնարկում եւ ձերբակալված անձանց պահելու վայրում կազմվող ընտրողների ստորագրված ցուցակների) փաթեթավորվում են, փաթեթը կնքվում է եւ ստորագրվում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի կողմից եւ տարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացվում սույն օրենսգրքի 71-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով: Զորամասում, քրեակատարողական հիմնարկում եւ ձերբակալված անձանց պահելու վայրում կազմվող ընտրողների ստորագրված ցուցակները փաթեթավորվում են առանձին, փաթեթը կնքվում է եւ տեղադրվում պարկում:
4) առանձին-առանձին հաշվում է ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորման միջոցով տպված և համարակալված քվեարկության կտրոնները, փաթեթավորում, փաթեթները կնքում և տեղադրում է պարկում. 5) հաշվում է չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերը, փաթեթավորում, փաթեթը կնքում և տեղադրում է պարկում.
6) հաշվում է չօգտագործված համարակալված քվեարկության կտրոնները, փաթեթավորում, փաթեթը կնքում և տեղադրում է պարկում: Համարակալված քվեարկության կտրոնները չօգտագործվելու դեպքում դրանք չեն հաշվվում, և նշվում է տարածքային ընտրական հանձնաժողովի հատկացրած կտրոնների թիվը.
7) առանց հաշվելու փաթեթավորում է չօգտագործված քվեաթերթիկները և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով ներկայացնում տարածքային ընտրական հանձնաժողով:
Այդ գործողությունների արդյունքները հրապարակվում են և արձանագրվում տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում: 3. Հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, քվեատուփից հանում քվեարկության մեկ ծրար, ցուցադրում այնպես, որ այն տեսանելի լինի ներկաների համար, և քվեարկության ծրարից հանում է քվեաթերթիկը:
Այս գործողությունը կրկնվում է քվեատուփում առկա բոլոր ծրարների համար: Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության օգտին քվեարկված քվեաթերթիկները և անվավեր քվեաթերթիկները տեսակավորվում են առանձին-առանձին:
Քվեաթերթիկներն ըստ ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության օգտին քվեարկված քվեաթերթիկների տեսակավորելուց և հաշվարկելուց հետո ստացված թվերը բարձրաձայն հայտարարվում և գրանցվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:
Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության վավեր քվեաթերթիկները տեսակավորելուց հետո տեղամասային ընտրական հանձնաժողովը (ըստ առավել թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած կուսակցությունների) հաշվարկում է ընտրություններին մասնակցող կուսակցության տարածքային ընտրական ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը: Այդ նպատակով տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, քվեաթերթիկի երկրորդ էջում կատարված նշումի համաձայն, հայտարարում է, թե ընտրություններին մասնակցող կուսակցության տարածքային ընտրական ցուցակի որ թեկնածուի օգտին է քվեարկված: Եթե քվեաթերթիկը երկրորդ էջում ներառում է մեկից ավելի թեկնածուների օգտին նշումներ կամ որևէ նշում չի ներառում, կամ ակնհայտ խախտված է քվեաթերթիկում նշում կատարելու սահմանված ձևը, ապա քվեաթերթիկը մնում է միայն ընտրություններին մասնակցող կուսակցության օգտին քվեարկած քվեաթերթիկների փաթեթում:
Այս գործողությունը կրկնվում է ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության օգտին քվեարկած բոլոր քվեաթերթիկների համար: Նշված կարգով ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության քվեաթերթիկները տեսակավորելուց հետո հաշվարկվում է այդ կուսակցության տարածքային ընտրական ցուցակի յուրաքանչյուր թեկնածուի օգտին քվեարկված քվեաթերթիկների թիվը, բարձրաձայն հայտարարվում և գրանցվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:
6. Քվեարկության ծրարի մեջ մեկից ավելի քվեաթերթիկներ գտնվելու դեպքում հաշվարկում ընդգրկվում է միայն սահմանված նմուշի քվեաթերթիկը:
Ավելորդ գրառում պարունակող քվեարկության ծրարի դեպքում քվեաթերթիկը ծրարից չի հանվում, քվեարկության ծրարը դրանում գտնվող քվեաթերթիկի հետ անհապաղ մարվում է:
7. Արդյունքներն ամփոփելիս չսահմանված նմուշի քվեաթերթիկները հաշվի չեն առնվում և չեն հաշվարկվում։
Հոդված 71. Տեղամասային ընտրական հանձնաժողովի՝ քվեարկության արդյունքների արձանագրությունը
2) քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը.
3) տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշերի թիվը (լրացնում է տարածքային ընտրական հանձնաժողովը).
4) տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված համարակալված կտրոնների թիվը (լրացնում է տարածքային ընտրական հանձնաժողովը).
5) ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորմամբ տպված կտրոնների թիվը.
6) ընտրողներից ստացված համարակալված քվեարկության կտրոնների թիվը.
7) ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը (սույն մասի 5-րդ և 6-րդ կետերում նշված թվերի գումարը).
8) չօգտագործված համարակալված կտրոնների թիվը.
9) չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի թիվը.
10) անվավեր քվեաթերթիկների թիվը.
11) յուրաքանչյուր թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը: Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ կուսակցության տարածքային ընտրական ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը.
12) թեկնածուին դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը (տողը նշվում է մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում):
Հոդված 72. Անճշտությունները որոշելու կարգը
2. Երկրորդ անճշտությունը հաշվարկվում է քվեարկության մասնակիցների ընդհանուր թվի և քվեատուփի վավեր և անվավեր քվեաթերթիկների թվերի գումարի համադրմամբ:
Եթե քվեատուփի վավեր և անվավեր քվեաթերթիկների թվերի գումարը մեծ է քվեարկության մասնակիցների ընդհանուր թվից, ապա տարբերությունը նշվում է որպես երկրորդ անճշտության չափ: Հակառակ դեպքում երկրորդ անճշտության չափը նշվում է 0:
3. Ընտրական տեղամասում անճշտությունների չափը հավասար է առաջին և երկրորդ անճշտությունների գումարին:
4. Ընտրական տեղամասում անճշտությունների չափը հաշվարկում և արձանագրում է ընտրության արդյունքներն ամփոփող ընտրական հանձնաժողովը` «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով:
5. Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում այդ տեղամասում քվեարկության մասնակիցների թիվն արձանագրվում է որպես տեղամասում անճշտությունների գումարային չափ:
6. Քվեարկության արդյունքների արձանագրությունը կազմելիս մնացած տեղամասերի քվեարկության արդյունքներին համապատասխանաբար գումարվում է քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչված տեղամասի քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը: Քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչված ընտրական տեղամասի արձանագրության մյուս արդյունքները (թվերը), բացառությամբ անճշտությունների չափի, արձանագրվում են 0
Հոդված 73. Տարածքային ընտրական հանձնաժողովի գործողությունները տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրություններն ստանալուց հետո
Ընտրողների ցուցակները սկանավորվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով եւ չափորոշիչներին համապատասխան այնպես, որ տվյալ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընտրողի հերթական համարը, ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, հաշվառման վայրի հասցեն, ինչպես նաեւ ընտրողի ստորագրության, ընտրողների գրանցման համար պատասխանատու հանձնաժողովի անդամի անհատական կնիքի համար նախատեսված սյունակները լինեն տեսանելի:
Ընտրողների սկանավորված ցուցակները ոչ ուշ, քան սկանավորման աշխատանքներն սկսվելուց 24 ժամ հետո պաշտոնապես հրապարակվում եւ ներբեռնելու եւ, ըստ ընտրական տեղամասերի, որոնման հնարավորությամբ տեղադրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:
Հոդված 75. Կենտրոնական ընտրական հանձնաժողովում Ազգային ժողովի, Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների ամփոփման կարգը
Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները պաշտոնապես հրապարակվում են հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով: Նախնական արդյունքներն ուղիղ եթերով հրապարակելիս ընտրություններին մասնակցող կուսակցությունների՝ ըստ ընտրական տարածքների կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը և տարածքային ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների ստացած ձայները չեն հրապարակվում:
Ազգային ժողովի, Երևանի ավագանու ընտրության քվեարկության նախնական արդյունքների արձանագրությունը ստորագրվելուց հետո հրապարակվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:
2. Ազգային ժողովի ընտրության ժամանակ նախնական արդյունքները հրապարակելուց ոչ ուշ, քան 72 ժամ հետո հատուկ համակարգչային ծրագրի միջոցով ամփոփվում են տեխնիկական սարքավորումներից դուրս բերված տվյալները, և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվում են՝
1) տեխնիկական սարքավորման միջոցով տպված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը.
2) անձը հաստատող փաստաթուղթը տեխնիկական սարքավորման մեջ ներմուծելու արդյունքում տպված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը.
3) մասնագետի կողմից անձը հաստատող փաստաթղթի տվյալները ստեղնաշարով տեխնիկական սարքավորման մեջ ներմուծելու արդյունքում տպված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը.
4) տեխնիկական սարքավորման կողմից զորամասում հաշվառված ընտրողների համար տպված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը.
5) տեխնիկական սարքավորման կողմից քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակի ընտրողների համար տպված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը:
3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը, հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմում է արձանագրություն քվեարկության արդյունքների վերաբերյալ:
4. Քվեարկության արդյունքների մասին արձանագրությունում նշվում են`
1) ընտրողների ընդհանուր թիվը, որը հավասար է ցուցակում ընդգրկված ընտրողների թվի և լրացուցիչ ցուցակների ընտրողների թվերի գումարին.
2) քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը.
3) տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ընդհանուր թիվը.
4) տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը.
5) ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորմամբ տպված կտրոնների ընդհանուր թիվը.
6) ընտրողներից ստացված համարակալված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը.
7) ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը.
8) չօգտագործված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը.
9) չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ընդհանուր թիվը.
10) անվավեր քվեաթերթիկների թիվը.
11) ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը, Ազգային ժողովի ընտրությունների դեպքում` նաև ըստ ընտրական տարածքների.
12) ըստ ընտրական տարածքների ընտրություններին մասնակցող կուսակցությունների տարածքային ընտրական ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը`
Ազգային ժողովի ընտրությունների դեպքում.
13) անճշտությունների գումարային չափը:
Անճշտությունների գումարային չափը հավասար է կազմավորված բոլոր ընտրական տեղամասերի անճշտությունների գումարային չափերի գումարին:
5. Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի անդամները, կնքում է հանձնաժողովի նախագահը:
6. Ընտրական հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց պահանջով նրանց տրվում է քվեարկության արդյունքների արձանագրության պատճենը՝ վավերացված հանձնաժողովի նախագահի և քարտուղարի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով:
7. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը, հիմք ընդունելով քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, դատարանի վճիռները, հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ տարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, ամփոփում է ընտրության արդյունքները և ընդունում որոշում ընտրությունների արդյունքների վերաբերյալ:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գ Լ ՈՒ Խ 13 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 76. Ազգային ժողովի կազմը
1. Ազգային ժողովի պատգամավորների նվազագույն թիվը 101 է:
Հոդված 77. Ընտրական համակարգը
1. Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, Հանրապետության ողջ տարածքն ընդգրկող մեկ բազմամանդատ ընտրատարածքից` կուսակցությունների համապետական և տարածքային ընտրական ցուցակներով առաջադրված պատգամավորի թեկնածուների թվից:
Հոդված 78. Ընտրական տարածքները
1. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Հայաստանի Հանրապետությունում կազմվում է 13 ընտրական տարածք՝ 4-ը՝ Երևանում, 9-ը՝ մարզերում:
2. Երևանի տարածքում կազմավորվում է 4 ընտրական տարածք. առաջին ընտրական տարածքում ընդգրկվում են Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները, երկրորդում՝ Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջանները, երրորդում՝ Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջանները, չորրորդում՝ Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանները:
3. Մարզերում կազմավորվում է 9 ընտրական տարածք՝ Արարատի մարզի, Արմավիրի մարզի, Արագածոտնի մարզի, Գեղարքունիքի մարզի, Լոռու մարզի, Կոտայքի մարզի, Շիրակի մարզի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի, Տավուշի մարզի:
Հոդված 79. Ընտրելու իրավունքը
1. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ յուրաքանչյուր ընտրող ունի մեկ ձայն:
Գ Լ ՈՒ Խ 17 ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ: ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
Հոդված 94. Քվեաթերթիկները
Ազգային ժողովի ընտրությունների քվեաթերթիկի առաջին էջում նշվում են ընտրություններին մասնակցող կուսակցության անվանումը, կուսակցությանը տրված համարը, ինչպես նաև համապետական ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուների ազգանունները, անունները և հայրանունները: Քվեաթերթիկի երկրորդ էջում նշվում են ընտրություններին մասնակցող կուսակցության համապատասխան տարածքային ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների ազգանունները, անունները և հայրանունները` ազգանունների այբբենական հերթականությամբ:
Հոդված 95. Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներն ամփոփելը
4. Ազգային ժողովի մանդատները բաշխվում են այն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի` կուսակցության դեպքում` 5, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 7 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ: Եթե կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 5 (7) տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են 3-ից պակաս կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները:
5. Ազգային ժողովի մանդատները բաշխվում են կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջև` նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն: Յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հասանելիք մանդատների թվի հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ. յուրաքանչյուր կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է 101-ով, արդյունքը բաժանվում է արգելապատնեշը հաղթահարած կուսակցություններին (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, և առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հասանելիք մանդատների թվերն են:
6. Մինչև 101 մանդատ մնացած մանդատները կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջև բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության` յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով: Մնացորդների մեծության հավասարության դեպքում վիճարկվող մանդատը տրվում է այն կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին), որին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ամենամեծն է, իսկ դրանց հավասարության դեպքում մանդատը տրվում է վիճակահանությամբ:
7. Եթե կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ստացած մանդատների թիվը զույգ է, ապա մանդատների թվի 50 տոկոսին հավասար թվով մանդատներ տրվում են կուսակցության (կուսակցությունների դաշինքի) համապետական ընտրական ցուցակի թեկնածուներին: Եթե կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ստացած մանդատների թիվը կենտ է, ապա մանդատների թվի 50 տոկոսի ամբողջ մասին հավասար թվով մանդատները բաշխվում են ընտրական տարածքների միջև: Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ստացած մանդատների մնացած մասը տրվում է կուսակցության (կուսակցությունների դաշինքի) համապետական ընտրական ցուցակի թեկնածուներին:
8. Յուրաքանչյուր ընտրական տարածքին հասանելիք մանդատների թիվը որոշվում է ըստ յուրաքանչյուր ընտրական տարածքի համար ստացված գործակցի, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ԿտԳտ = Կտ/(ԿտՄտ +1)
որտեղ`
Գտ -ն ընտրական տարածքի գործակիցն է,
Կտ -ն տվյալ ընտրական տարածքում կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը,
Մտ -ն հերթական մանդատի համար ընտրական տարածքի գործակիցը հաշվելիս այդ ընտրական տարածքին արդեն բաժին հասած մանդատների ընդհանուր թիվն է:
Գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող տարածքը ստանում է մեկ մանդատ: Հաջորդ թափուր մանդատն ստանում է մյուս տարածքների համեմատ առավել մեծ գործակից ունեցող տարածքը: Գործակիցների հաշվարկը կրկնվում է մինչև բոլոր մանդատները բաշխվեն: Հավասար` ամենամեծ գործակիցների դեպքում մանդատը բաշխվում է վիճակահանությամբ:
9. Պատգամավորների 4 մանդատ բաշխվում է ազգային փոքրամասնության ներկայացուցիչների միջև` ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնություններից յուրաքանչյուրին` մեկ մանդատ սկզբունքով: Այդ նպատակով մանդատները բաշխվում են արգելապատնեշը հաղթահարած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջև՝ ըստ յուրաքանչյուր մանդատի համար ստացված գործակցի, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
Գկ = Ամ/(Մփ + 1)
որտեղ`
Գկ -ն կուսակցության (կուսակցությունների դաշինքի) գործակիցն է,
Ամ -ն կուսակցության (կուսակցությունների դաշինքին) ցուցակի առաջին մասից հասած մանդատների թիվն է,
Մփ -ն հերթական մանդատի համար կուսակցության (կուսակցությունների դաշինքի) գործակիցը հաշվելիս ազգային փոքրամասնության ներկայացուցիչների չորս մանդատներից կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) արդեն բաժին հասած ընդհանուր թիվն է:
Ազգային փոքրամասնության ներկայացուցիչների մանդատները կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջև բաշխվում են ըստ գործակիցների նվազման հերթականության: Հավասար գործակիցների դեպքում մանդատը բաշխվում է վիճակահանությամբ:
Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մանդատները բաշխելիս կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) մանդատը տրամադրում է իր ցուցակի դեռևս մանդատ չունեցող առավել փոքր հերթական համար ունեցող ազգային փոքրամասնությանը: Եթե այդպիսին չկա կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի երկրորդ մասում, ապա բաշխման հերթը փոխանցվում է մեծությամբ հաջորդ գործակից ունեցող կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին): Եթե նման գործընթացում այլևս հնարավոր չէ բաշխել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մանդատ, ապա համապատասխան մանդատը մնում է թափուր:
Հոդված 96. Փոքրամասնության և մեծամասնության լրացուցիչ մանդատները
1. Եթե որևէ կուսակցություն սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերի հերթական կիրառման արդյունքում ստացել է 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերով բաշխված մանդատների ընդհանուր թվի մեծամասնությունը, սակայն 54 տոկոսից պակաս, ապա այդ կուսակցությունն ստանում է այնքան նվազագույն թվով լրացուցիչ մանդատներ, որ արդյունքում այդ կուսակցության մանդատների քանակը տոկոսային արտահայտությամբ լինի ոչ պակաս, քան 54 տոկոսը:
2. Եթե որևէ կուսակցություն սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերի հերթական կիրառման արդյունքում ստացել է 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերով բաշխված մանդատների ընդհանուր թվի 2/3-ից ավելին, ապա մյուս կուսակցություններն ստանում են այնքան նվազագույն թվով լրացուցիչ մանդատներ (ԼՄ), որ արդյունքում նրանց մանդատների ընդհանուր թիվը լինի Ազգային ժողովի մանդատների ընդհանուր թվի 1/3-ից ոչ պակաս: Յուրաքանչյուր կուսակցությանը հասանելիք լրացուցիչ մանդատների թիվը որոշվում է հետևյալ կերպ. այդ կուսակցության ստացած մանդատների թիվը բազմապատկվում է ԼՄ թվով, ստացված թիվը բաժանվում է լրացուցիչ մանդատներ ստացող կուսակցությունների՝ մինչև լրացուցիչ մանդատներ տալը ստացված մանդատների ընդհանուր թվի վրա, և առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք տվյալ կուսակցությանը հասանելիք լրացուցիչ մանդատների թվերն են: Մնացած մանդատները կուսակցության միջև բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության` յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով: Մնացորդների մեծության հավասարության դեպքում վիճարկվող մանդատը տրվում է այն կուսակցությանը, որի մանդատների թիվն ամենամեծն է, իսկ դրանց հավասարության դեպքում մանդատը տրվում է վիճակահանությամբ:
3. Սույն հոդվածով սահմանված լրացուցիչ մանդատների բաշխումը հանրապետական և տարածքային ընտրական ցուցակների, ինչպես նաև ընտրական տարածքների միջև կատարվում է այնպես, որ կուսակցության հասանելիք մանդատների բաշխման համար պահպանվեն սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 7-րդ մասի կանոնները:
Հոդված 101. Ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկություն նշանակելը, ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելը
1. Եթե ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, եթե այդ միջոցով հնարավոր է շտկել այդ խախտումների հետևանքները: Եթե այդ միջոցով հնարավոր չէ շտկել այդ խախտումները, ապա Ազգային ժողովի ընտրություններն անվավեր են ճանաչվում, և նշանակվում է Ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկություն:
2. Եթե Ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկության ընթացքում կամ առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում Ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու մասին և նշանակում է Ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկություն:
3. Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, ապա վերաքվեարկությունն անցկացվում է այդ որոշումն ընդունելուց հետո` 7-րդ օրը: Այս դեպքում Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների ամփոփման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները հաշվարկվում են վերաքվեարկության օրվանից:
4. Ազգային ժողովի ընտրությունն անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 15, և ոչ ուշ, քան 30 օր հետո սույն օրենսգրքով սահմանված կարգով և կուսակցությունների նույն կազմով անցկացվում է վերաքվեարկություն:
5. Ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկության արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում այդ որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 70 օր հետո անցկացվում է նոր հերթական ընտրություն: Նոր հերթական ընտրության դեպքում Հանրապետության նախագահը քվեարկության օրը նշանակելու մասին հրամանագիրն ընդունում է Ազգային ժողովի ընտրությունն անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո` 7-րդ օրը:
6. Նոր հերթական ընտրությունն անցկացվում է նոր առաջադրմամբ և արտահերթ ընտրությունների համար սահմանված կարգով և ժամկետներում:
« Վերադարձ