հայերեն   english      

Քվեարկության արդյունքների

Վերլուծություններ » Քվեարկության արդյունքների

ՀՀ նախագահի 2013 թ. Փետրվարի 18-ի ընտրությունների ընտրական թվերը վերցված են elections.am կայքում, ըստ տեղամասերի հրապարակված, տվյալներից:
Եթե տեղամասում քվեարկությունից առաջ քվեարկության ընթացքում եւ քվեների հաշվվման ժամանակ ընտրական օրենսդրության պահնջնեին չհամապատասխանող գործառույթներ չեն եղել՝ ապա ընտրական թվերն ու դրանց գումարները միմյանց հետ համադրելիս նրանց միջեւ պետք է լինի համապատասխանություն:
Ըստ ընտրական օրենսգրքի ընտրական թվերի միմյանց հետ անհամապատասխանություններից ոչ բոլորն են հաշվի առնվում, իսկ հաշվի առնվող անհամապատասխանությունները համարվում են անճշտություններ:
Ըստ ընտրական օրենսգրքի՝ Հանրապետության Նախագահի ընտրությունը ցանկացած փուլում անվավեր է ճանաչվում, եթե ընտրության նախապատրաստման եւ անցկացման ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա:
Արձանագրված, նույնիսկ լցոնման փաստերը հավաստող, անճշտությունները չեին կարող չազդել ընտրությունների արդյունքի վրա, թեկուզ այն պատճառով, որ այդ անճշտությունները կարող էին լինել միայն հետեւանք քվեարկության ընթացքում տեղի ունեցած խախտումների, իսկ այդ՝ ոչ փոքր թվով տեղամասերի՝ ընտրական թվերի անհամապատասխանությունները, անճշտությունները, առավել եւս պարզվելու ենթակա իրական արդյունքերն այլ կլիներ:



« Վերադարձ