հայերեն english |
Ծրագրի մասին
Լյուդվիգ Խաչատրյանի հեղինակած "Ընտրական իրավունքն ու ընտրակեղծիքները" (ISBN 978-9939-53-733-7) գրքում ներկայացված` "ընտրական թվերի համադրության և մանդատների բաշխման հարաբերակցության հնարավոր փոփոխության ճշգրիտ հաշվարկի և ընտրակեղծիքներից անկախ, արդար բաշխվող մանդատների քանակն ու պատկանելիությունը որոշելու մեթոդների" հիման վրա նախապատրաստված և գործարկվող էլեկտրոնային մոնիտորինգի ծրագրի միջոցով` իրականացվում է ընտրությունների արդարության չափի գնահատման, քվեարկության գործընթացի և քվեարկության արդյունքների ճիշտ և մաքուր հաշվարկների վերահսկողություն, քվեարկության արդյունքները ճշգրիտ ու արագ գնահատելու, և ընտրական գործառույթների արագ վերլուծություններ:
Կիրականացվի ընտրողների քվեարկության մասնակցության և ընտրությունների արդյունքների մաթեմատիկական լիարժեք վերլուծական հաշվարկները, նաև պաշտոնական հրապարակվող տվյալների հիման վրա: Այն կիրականացվի մարզերի, ընտրատարածքների, բնակավայրերի, տեղամասերի, ընտրողների, թեկնածուների, ծրագրում լրացվող բազաների և մասնակցության, քվեների տվյալների լրացվող աղյուսակների, ընտրական թվերի, համադրության արդյունքում:
Քվեարկության օրվա ընթացքում, ըստ տեղամասերի, կստուգվի ֆիզիկապես հնարավորից ավել մասնակցությունն ու կառանձնացվի համապատասխան տեղամասերը:
Անմիջապես կհաշվարկվի և ցույց կտրվի քվեարկության արդյունքներն ու համեմատական վերլուծական տվյալները:
Կբացահայտվի ու կառանձնացվի օրենսդրության պահանջներից և ընտրական ընթացակարգի պայմաններից շեղումներով, անճշտություններով, լցոնումներով, ինչպես նաև ընտրողների, քվեաթերթիկների, ծրարների, մասնակցության, քվեների թվերի և մյուս բոլոր ընտրական թվերի իրար մեջ անհամապատասխանություններ պարունակող տեղամասերը, այսինքն` ընտրակեղծիքներով տեղամասերը:
Ցույց կտրվի ընտրակեղծիքների ազդեցության չափը ընտրությունների արդյունքների վրա, որի հիման վրա կներկայացվի ընտրությունների առավել հնարավոր իրական արդյունքները:
Ծրագիրը կգործի ընտրական իրավունքի և ընտրական օրենսդրություններում կիրառվող մեթոդների պահանջներին համապատասխան:
Էլեկտրոնային մոնիտորինգի արդյունքները, համապատասխան դիագրամներով, աղյուսակներով, արագ կհրապարակվեն Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի վեբ կայքում:

« Վերադարձ