հայերեն   english      

Եզրակացություններ, առաջարկություններ

2012թ. Ազգային ժողովի համամասնական ըմտրությունների վերաբերյալ

1. Առկա են որոշ բնակավայրերում բնակչության թվերի հետ համեմատած ընտրական ցուցակներում ընդգրկված բարձր տոկոսներով ընտրողների թվեր, ինչպես նաև բնակչության թվերի հետ համեմատած բարձր տոկոսներով քվեարկությանը մասնակցած ընտրողների թվեր:
2. Ըստ մասնակցության վերաբերյալ երեքժամյա պարբերականությամբ պաշտոնապես հրապարակված տվյալներից առկա են բազմաթիվ տեղամասեր որտեղ քվեարկության արագությունները քիչ հավանական են:
3. Առկա են տեղամասեր`որտեղ ընտրողների մասնակցության հրապարակված թվերը հաջորդ ժամերին նվազեցվել են:
4. Առկա են ընտրական թվերի անհամապատասխանություններ 1436 տեղամասերում: Նշված տեղամասերի ընտրական թվերի անհամապատասխանությունների մեկական թվերի ընդհանուր նվազագույն գումարը կկազմի ընտրություններին մասնակցած ընտրողների թվի 1.2 %-ը :
5. Արձանագրվել է ընտրություններին մասնակցած ընտրողների թվի 3.42 % անվավեր քվեաթերթիկներ:
6. Քվեարկությանը մասնակցելու համար ընտրողների ցուցակում գրանցված ընտրողների ընդհանուր թվի և քվեարկած ընտրողների ընդհանուր թվերի տարբերությունը եղել է ընտրություններին մասնակցած ընտրողների թվի 0.9 %-ը:


« Վերադարձ