Քվեարկության արդյունքների

Վերլուծություններ » Քվեարկության արդյունքների

Երևանի ավագանու 2013 թ ընտրությունների ընտրկան թվերը վերցված են elections.am կայքում հրապարակված տվյալներից, որոնց հիման վրա, ըստ տեղամասերի, կատարվել է ընտրական թվերի համադրությունները և ներկացվել համադրության արդյունքում ստացված տվյալները:
Եթե տեղամասում քվեարկությունից առաջ, քվեարկության ընթացքում և քվեների հաշվարկման ժամանակ ընտրական օրենսդրության պահանջներին չհամապատասխանող գործառույթներ չեն եղել, ապա ընտրական թվերն ու դրանց գումարները, միմյանց հետ համադրելիս, նրանց միջև պետք է լինի համապատասխանություն:
Ընտրական օրենսգրքի ընտրական թվերի միմյանց հետ անհամապատասխանություններից ոչ բոլորն են հաշվի առնվում, իսկ հաշվի առնվող անհամապատասխանությունները համարվում են անճշտություններ:
Ըստ ընտրական օրենսգրքի, Երեւանի ավագանու անդամների ընտրության արդյունքներն  ամփոփվում են  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով  ընտրությունների  քվեարկության արդյունքների ամփոփման  կարգով: եթե քվեարկության ընթացքում տեղի են ունեցել օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա իրավասու մարմինը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, եթե այդ միջոցով հնարավոր է շտկել այդպիսի խախտումների հետևանքները: Եթե այդ միջոցով հնարավոր չէ շտկել այդ խախտումները, ապա համամասնական ընտրակարգով ընտրություններն անվավեր են ճանաչվում, եւ նշանակվում է ընտրությունների վերաքվեարկություն:
Արձանագրված, նույնիսկ, լցոնման փաստերը հավաստող, անճշտությունները չեին կարող չազդել ընտրությունների արդյունքների վրա, թեկուզ այն պատճառով, որ այդ անճշտությունները կարող էին լինել միայն քվեարկության ընթացքում տեղի ունեցած խախտումների հետևանք, իսկ այդ՝ ոչ փոքր թվով տեղամասերի՝ ընտրական թվերի անհամապատասխանությունները, անճշտությունները, առավելևս պարզվելու ենթակա իրական արդյունքերը կփոխեին մանդատների բաշխման հարաբերակցությունը:



« Վերադարձ