Քվեարկության անճշտությունները

Վերլուծություններ » Քվեարկության անճշտությունները

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 06/12/2015թ. հանրաքվեի ընտրական թվերը վերցված են elections.am կայքից, ըստ տեղամասերի հրապարակած, տվյալներից:
Եթե տեղամասում քվեարկությունից առաջ քվեարկության ընթացքում և քվեների հաշվվման ժամանակ հանրաքվեի և ընտրական օրենսդրության պահանջներին չհամապատասխանող գործառույթներ չեն եղել, ապա ընտրական թվերն ու դրանց գումարները միմյանց հետ համադրելիս նրանց միջև պետք է լինի համապատասխանություն:
Ըստ ընտրական օրենսգրքի, ընտրական թվերի միմյանց հետ անհամապատասխանություններից ոչ բոլորն են հաշվի առնվում, իսկ հաշվի առնվող անհամապատասխանությունները համարվում են անճշտություններ:
Ըստ հանրաքվեի մասին օրենսդրության, եթե քվեարկության ընթացքում տեղի են ունեցել հանրաքվեի մասին օրենքի և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել հանրաքվեի արդյունքների վրա, ապա կենտրոնական հանձնաժողովը որոշում է ընդունում հանրաքվեի առանձին տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, եթե այդ միջոցով հնարավոր է շտկել այդ խախտումների հետևանքները: Եթե հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում կամ հանրաքվեի առանձին տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու ընթացքում տեղի են ունեցել սույն օրենքի և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել հանրաքվեի արդյունքների վրա, ապա կենտրոնական հանձնաժողովը որոշում է ընդունում հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու մասին և նշանակում է նոր քվեարկություն:
Արձանագրված, նույնիսկ լցոնման փաստերը հավաստող, անճշտությունները չէին կարող չազդել ընտրությունների արդյունքի վրա, թեկուզ այն պատճառով, որ այդ անճշտությունները կարող էին լինել միայն հետևանք քվեարկության ընթացքում տեղի ունեցած խախտումների, իսկ այդ՝ ոչ փոքր թվով տեղամասերի ընտրական թվերի անհամապատասխանությունները, անճշտությունները, առավել ևս պարզվելու ենթակա իրական արդյունքներն այլ կլիներ, եթե ընտրախախտումներով տեղամասերում վերաքվեարկություններ անցկացվեին:



« Վերադարձ